ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Առավոտ կանուխ` դմբուզ գոտկատեղից վար

Առավոտ կանուխ` դմբուզ գոտկատեղից վար
19.10.2012 | 12:08

Առավոտ էր, սրճի բուրումնալից ամպիկը շոյում էր քթարմատս, փարվում սեգ ճակատիս։ Ագռավն այդ պահին կռավեց պատուհանագոգին։ Ճկույթս ակամա շեղվեց և հպվեց այն չարաբաստիկ կոճակին, որի վրա գանգ եմ պատկերել, բոմժական փողկապ և պատգամավորական քորոց։ «Հ1»-ի կոճակն է։ Աշխույժ կարկաչով հաղորդավարը իրազեկում է` սերիալ` ժամը այսինչին, սերիալ` ժամը այնինչին, և սերիալ` այսինչ-այնինչին։ Միջնամասերում լրաբերություն, ինչ-որ գոտիներ, Գևորգի տեսանկյունը, ևս մի քանի նորույթ։ Նորույթներ, որ ունեն դարի թարմությունը, թխված են մոսկովյան եթերից, վերջինս էլ դրանք առգրավել է Արևմուտքից։
Գլուխը քարը, այս ամենը հանրածանոթ է վաղուց, մեր` հարկատուներիս գումարներով մեր դեմ պատերազմ են սանձազերծել։ Խոշոր հաշվով պետական գանձարանից լիուբոլ սնվող «Հանրայինը» բոլ ու լի հակահանրային է։ Բայց նման հացկատակություն անգամ նրանից էր անսպասելի։ Երկար սպասված հեռուստաթատրոնը ցուցադրվում է կեսգիշերից հետո, 00.30-ին։ Այսինքն, այն պահին, երբ հանրապետության բարեկիրթ բնակչության ճնշող մասը Մորփեոսի գրկում է, իսկ չճնշվածը օրն է ավարտում (ավելի ստույգ` այգաբացին սպասում) մայրաքաղաքի պանդոկներում, գիշերային ակումբներում և այլն։ Որ ի՞նչ։
Ի դեպ, ասեմ, թե ում չարանենգ հրահանգն է գործում։ ՀՌԱՀ փոխնախագահ Դադասյան Ժիրայրի, ով հեռուստաեթերի կարգավորմանը նվիրված Հանրային խորհրդի նիստում բացահայտեց իրեն, հայտարարելով, որ հեռուստաթատրոնն անցյալի մնացուկ է, նոնսենս, այլակերպում և այլն։ Մի խոսքով, «Հ1»-ը շարունակում է բարեփոխվել։ Այսինքն` բարեխեղվել։
Սպասենք նոր աքացիների մեր հանրային ստոծանուն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Վերջերս հրավառությունների և պայթուցիկների վտանգների մասին ասուլիս էր հրավիրել սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։ Բավականին ուշագրավ ասուլիս էր։ «Հ1»-ը լիուբոլ տեսագրեց և, սովորության համաձայն, մոռացավ սույն ասուլիսը եթեր արձակելը։տեղից վար

Դիտվել է՝ 2804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ